Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ուրուգվայի նախագահ է ընտրվել Լուիս Լակալե Պոուն

Ուրուգվայի նախագահ է ընտրվել Լուիս Լակալե Պոուն
29.11.2019 | 12:54

Ուրուգվայի նախագահ է ընտրվել 46-ամյա Լուիս Լակալե Պոուն: Նա ավանդական Ազգային կուսակցության առաջնորդներից է, թեկնածությունը պաշտպանել են 5 քաղաքական ուժեր՝ աջակողմյան «Բազմագույն դաշինքի» շրջանակներում:


Լուիս Լակալե Պոույի հայրը նախագահ է եղել 1990-1995-ին, և նրա օրոք Ուրուգվայն ու Հայաստանը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:
«Լայն ճակատ» ձախակողմյան կուսակցության թեկնածու Դանիել Մարտինեսն ընդունել է իր պարտությունը:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ